Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Իրանի շուրջ ստեղծվել է պատերազմի օջախ. պատճառները տանում են դեպի Իսրայելի, ԱՄՆ-ի և Չինաստանի գլոբալ շահեր

Իրանի շուրջ ստեղծվել է պատերազմի օջախ. պատճառները տանում են դեպի Իսրայելի, ԱՄՆ-ի և Չինաստանի գլոբալ շահեր
01.02.2026 | 18:37

Պարսից ծոց, Հորմուզի նեղուց և Օմանի ծոց. այս աշխարհագրական տեղանունները այսօր նույնականացվում են նոր աշխարհամարտի բռնկման հետ: Թրամփը այստեղ է ուղարկում ամերիկյան գերհզոր նավատորմն ու ավիակիրը: Այստեղ են հավաքվում նաև Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմանավերը՝ համատեղ զորավարժությունների պատրվակով: Եթե առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հիմնական պատճառը գաղութային հարցն էր, եվրոպական հեգեմոնիայի խնդիրը, և Իրանը ծայրագավառ էր ու կապ չուներ պատերազմական զարգացումների հետ, ապա այժմ Իրանը դարձել է կենտրոնական հանգույց, և նրա շուրջ ստեղծվել է պատերազմի օջախ: Պատճառները տանում են դեպի Իսրայելի, ԱՄՆ-ի և Չինաստանի գլոբալ շահեր: Դրանք և՛ աշխարհաքաղաքական են, և՛ էներգետիկ, և՛ քաղաքակրթական: Վերը նշված աշխարհագրական տարածքներից արտահանվում է համաշխարհային նավթագազային ռեսուրսների մի մեծ չափաբաժին, որից կախված է արևմտյան և չինական տնտեսությունների գործունեությունն ու զարգացումը: Որքա՞ն է պատերազմի հավանականությունը՝ դժվար է ասել: Միասնական կարծիք չկա, բայց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ «Չարի առանցքի» պետությունների հակաամերիկյան վարչակարգերի ոչնչացման հայեցակարգը գործադրվում է: Հիշենք, որ այդ ցանկում ժամանակին ընդգրկված էին նաև Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Լիբիան: Հուսանք՝ մարդկությունը կխուսափի այս մեծ արյունահեղությունից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4545

Մեկնաբանություններ